Լոնդոնում կկայանա Կրթության նախարարների համաշխարհային համաժողովը

2012-01-09

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով և Բրիտանական խորհրդի աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն` առաջին անգամ Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով :
Կրթության նախարարների համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել կրթական համակարգերի բարեփոխման, քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման վերաբերյալ հարցեր:
Համաժողովին մասնակցում է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։