Աշխատանքային խորհրդակցություն

2011-12-28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. հոկտեմբերի 17-ից  դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 30 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը ներկայացրել է ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումները, թերություններն ու բացթողումները, որոնք վերաբերել են ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը, ավարտական վկայականների տրամադրամանը, նպատակային գործուղումներին և այլ հարցերի:
ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մ. Մկրտչյանը կարևորել է կրթության տեսչության աշխատաքի արդյունավետության բարձրացումը և նշել, որ ստուգումները պետք է լինեն նպատակային և նպաստեն ոլորտի խնդիրների բացահայտմանն ու լուծմանը:
Հանձնարավել է խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով ձեռնարկել օրենքով նախատեսված քայլեր՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա առաջարկել  ՀՀ Արմավիրի մարզպետին ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։