Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Խ.Աբովյանի անվան Õ
2011-12-28
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի 2 լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը 2 օրինակ.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը 2 օրինակ.
5) անձնագրի պատճենը 2 օրինակ.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը) 2 օրինակ.
7) Õ™Անելիք բանկՊ ՓԲԸ-ում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 11800033791500 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` 90 ժամյա տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը 55.000 ՀՀ դրամ է` առանց ճաշի և սուրճի ընդմիջման:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները:
Դիմումներն ընդունվում են ս.թ. հունվարի 9-ից 27-ը:
Դասընթացները սկսվելու են հունվարի 30-ից և ավարտվելու են փետրվարի 13-ին (ներառյալ շաբաթ և կիրակի օրերը): Յուրաքանչյուր օր դասընթացները սկսվելու են ժամը 1400-ից:
Երևան, Տիգրան Մեծի 17, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ, ամեն օր` ժամը 900-ից 1630-ն: Հարցերի դեպքում զանգահարել` 010-59-70-29, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru.












