ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2011-12-28

Դեկտեմբերի 29-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Աղվան Արզումանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
««Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական  ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին»,
«Երևանի քաղաքապետարանի «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի N 1813-Ն որոշման մեջ լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։