«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «Վ. ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՆՎԱՆ N 57 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏ

2011-12-28

ՆԱԽԱԳԻԾ  
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 13-րդ  հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 1. Երևանի քաղաքապետարանի «Վ.Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ
 1) «Վ.Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է,
 2) Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  հետ  համատեղ   ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,
 2)«Վ.Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
 4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության  կազմում «Վ.Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
       5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության  մեջ կատարել  հետևյալ  լրացումները`
1) 3-րդ  կետի 2-րդ պարբերությունում     «իրավահաջորդն է» բառերից առաջ լրացնել «, «Վ.Թոթովենցի անվան N 57 հիմնական  դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության»  բառերը,
2) 10-րդ կետի ժա ենթակետում  «դպրոց» բառից առաջ լրացնել «հանրակրթական» բառը:
 6. Ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010  թվականի  մայիսի 6-ի «Ավագ և հիմնական  դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն  որոշման 1-ին կետով հաստատված  Երևանի դպրոցների ցանկի 100-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։