Վախճանվել է Արեստ Բեգլարյանը
2011-12-27
Դեկտեմբերի 26-ին, կյանքի 73--րդ տարում վախճանվել է ճանաչված գիտնական, հայտնի մտավորական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Արեստ Գուրգենի Բեգլարյանը: Արեստ Բեգլարյանը ծնվել Է 28.02.1938թ. ԵրևանումÖ‰ Ավարտել է Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը՝ 1955թ.-ին, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ 1969թ.-ին, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության ասպիրանտուրան՝ 1972թ.Ö‰
Պրոֆ. Ա. Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային և բարձունքային չափումներ իրականացնելու հա¬մար: 2000-2011թթ. 030 շինարարության մասնագիտական խոր¬հրդի նախագահ, Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ, ԱՊՀ շինարարական բարձրագույն ոաումնական հաստատությունների միջազգային ասոցիացի¬այի փոխնախագահÖ‰
Ա. Բեգլարյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 14 գյուտի հեղինակ է: Պարգևատրվել է ԽՍՀՄ ոսկե և արծաթե մեդալներով և դիպլոմներով, 1983թ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, 2002թ. «Անանիա Շիրակացի» մեդա¬լովÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը խորապես ցավում են մեծ գիտնականի, հայրենասեր քաղաքացու և լավ ընկերոջ կորստի համարÖ‰
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ի, ժ. 1800-ին. Ս. Հովհաննես եկեղեցումÖ‰
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 29-ին, ժ.14 00–ին Ս. Հովհաննես եկեղեցուցÖ‰












