«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան Ջ. Գյուլամիրյանին
2011-12-27
Ջուլիետա Գյուլամիրյանը մշտապես մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներին և նրա կազմած տարրական ուսուցման ծրագրերը կիրառվում են հայ կաթողիկե համայնքի 6 դպրոցներում:
Ջ. Գյուլամիրյանը հեղինակ է տարրական դասարանների ավելի քան 30 դասագրքերի, 25 մեթոդական ձեռնարկների, 2 բուհական դասագրքերի, մենագրությունների և ավելի քան 200 գիտական հոդվածների, որոնցից 60-ը հրատարակվել են արտերկրում:
Սիրիահայ ուսուցիչների Ջ.Գյուլամիրյանի համատեղ հեղինակությամբ (Հայոց Առաջնորդարանի աջակցությամբ և ՀՀ ԿԳՆ-ի միջնորդությամբ) տպագրվել են նախակրթարանի և առաջին 6 դասարանների հայոց լեզվի դասագրքեր, որոնք հնարավորություն են տվել ամբողջությամբ վերափոխել ուսումնական գործընթացը սփյուռքի հայկական դպրոցներում: Այս գրքերը տարածում են ստացել նաև Սփյուռքի շատ այլ համայնքներում:
Սփյուռքի կրթական գործում ունեցած մեծ ավանդի համար Ջ.Գյուլամիրյանը 2011թ. պարգևատրվել էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»:












