ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹ /ԻՍՊԱՆԻԱ/
2011-12-26
Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է ունենան իսպաներեն լեզվի բավարար և անգլերեն լեզվի տարրական իմացություն:
Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2012 թվականի հունվարի 31-ը: Փաստաթղթերի ներկայացման ժամկետները կնշվեն դեսպանատան փաստաթղթերի մուտքագրման գրանցամատյանում և մինչև 2012 թվականի ապրիլի 20-ը կկազմակերպվեն փորձնական քննություններ, որոնք ենթադրաբար կանցկացվեն Մոսկվայում Իսպանիայի դեսպանատանը:
Հայտերը ընդունվում են միայն էլեկտրոնային եղանակով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.becasmae.es www.maec.es/es/MenuPpal/Ministerio/EscuelaDiplomatica կայքէջերից, ինչպես նաև կցված նյութերից:












