ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
2011-12-26
Ծրագրին կարող են մասնակցել PhD գիտական աստիճան ունեցող, մինչև 49 տարեկան, անգլերենի կամ ճապոներենի բավարար մակարդակ ունեցող ՀՀ քաղաքացիները: Հետազոտական ծրագիրը իրականացվելու է 3-ից 6 ամիս՝ նշված ժամկետի ընթացքում: Դիմումները ընդունվում են մինչև 2012 թվականի օգոստոսի 31-ը: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է լրացնել անգլերենով: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից նյութերից և www.mars.dti.ne.jp/mif կայքէջից:












