ՀՀ ԿԳ նախարարը կմեկնի Գյումրի

2011-12-13

Դեկտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում հանդիպում կունենա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: ՀՀ ԿԳ նախարարն աշխատանքային հանդիպումներ կունենա Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ)  և պետական տնտեսագիտական համալսարանների  Գյումրու մասնաճյուղերի գիտական խորհուրդների հետ: Նույն օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև Շիրակի մարզում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարների հետ:
1030 - հանդիպում մարզպետի հետ
1100- հանդիպում Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գիտխորհրդի հետ
1215- հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի(Պոլիտեխնիկ)   Գյումրու մասնաճյուղի գիտխորհրդի հետ
1300-հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի գիտխորհրդի հետ
1345 - հանդիպում ՀՀ ԿԳՆ ենթակայության հաստատությունների տնօրենների հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։