ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2012

2011-12-09

 Ռումինիայի կառավարությունը հայտարարել է մրցույթ՝  2012-2013 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիներին հատկացվող՝ բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար հատկացվող անվճար տեղերի համար: Ուսուցումը իրականացվելու է ռումիներեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա ռումիներենի դասընթաց /նախապատրաստական/:
Կրթաթոշակը ներառում է անվճար ուսուցում, կեցություն /ուսանողական հանրակացարան/ և ամսական կրթաթոշակ (65-ից 85 եվրոյին համարժեք):
Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն  տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ` այցելելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարության  http://www.mae.ro/en/node/10251 կայքէջը:
Ցանկացողները  անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 2012 թվականի հունվարի 15-ը Հայաստանում Ռումինիայի դեսպանություն /hասցե` Բարբյոսի փող., 15; hեռ.` 27-53-32/.      
•4 լուսանկար,
•ինքնակենսագրություն /CV/,
•բժշկական տեղեկանք,
•անձնագրի պատճենը,
•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի, ավարտական վկայականի կամ դիպլոմի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն կամ ռումիներեն  թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•դիպլոմի միջուկի պատճենները, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/:
•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկներ:
 Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնից /56-23-64/:  
Կից ներկայացնում ենք ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկները և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։