«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ «ԾԱՂԿՈՒՆՔ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ

2011-12-08

ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի  63-րդ  հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1.«Ծաղկունք միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով  վերակազմակերպել «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սահմանել, որ՝
1)«Ծաղկունք միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը,
2) <Ծաղկունք միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հիմնադրամին է տրամադրվում անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:
5. Հիմնադրամի գործադիր մարմնի  ղեկավարի  ժամանակավոր  պաշտոնակատար  (այսուհետ` ժամանակավոր  կառավարիչ)  նշանակել Տիգրան Հակոբյանին (անձնագիր` AK 0432335, տրված է  004–ի կողմից, 2010 թվականի  հունվարի  29-ին):
6. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման, համապատասխան ակտերի  կնքման,  փոխանցման ակտի հաստատման գործընթացը, ինչպես նաև «Ծաղկունք միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում, սեփականության իրավունքով, փոխանցել հիմնադրամին և հաստատել հիմնադրամի գույքի կազմը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը,  պետական գրանցումն և պայմանագրի նոտարական վավերացումը`  պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրա¬կանացնելով  հիմնադրամի միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։