Սեմինար «Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը» թեմայով

2011-12-07

Դեկտեմբերի 9-ին Աղվերանի «Աղվերան» հյուրանոցում կամփոփվի Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Ուսանողների եվրոպական միության» և Եվրախորհրդի կողմից կազմակերպված «Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը» թեմայով սեմինարը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 15 երկրից ժամանած ուսանող-պատվիրակներ:
Սեմինարի փակման պաշտոնական արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Աղվերան մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 1700 զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։