ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2011-12-07

Դեկտեմբերի 8-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն  որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի «Ծաղկունք միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու  մասին»,

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի  N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի
Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։