ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2011-12-06
Մրցույթին կարող են մասնակցել հումանիտար և հասարակական գիտությունների թեկնածուական աստիճան ունեցող, օտար լեզվին տիրապետող /անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն/ ՀՀ քաղաքացիները /նախապատվությունը տրվելու է մինչև 40 տարեկան մասնակիցներին/:
Վերոնշյալ հետազոտական ծրագիրը իրականացվում է Սևծովյան տարածաշրջանի հետազոտողների աշխատանքներին աջակցելու և կապեր հաստատելու նպատակով:
Հետազոտողներին կտրամադրվի ամսական կրթաթոշակ 650 եվրոյի սահմաններում, կեցություն և ճանապարհածախս, ինչպես նաև Բուխարեստում մնալու ընթացքում 2.600 եվրոյի սահմաններում գումար՝ իրենց ընտրությամբ այլ երկրի հաստատությունում մեկամսյա հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով:
Վերոնշյալ պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները մինչև 2012 թվականի հունվարի 15-ը պետք է գրանցվեն www.nec.ro կայքէջում՝ լրացնելով նշված հայտաձևը:
Նոր Եվրոպայի քոլեջի հասցեն է՝ str. Plantelor 21, 023971 Bucharest, Romania; tel. 0041-21-3079910
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժնից /հեռ 56-23-64/:
Մրցույթի մասնակցության հայտաձևը լրացնելու ուղեցույցին կարող եք ծանոթանալ կից նյութերից:












