Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցությունը կրթական բարեփոխումներին
2011-11-22
Նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում կրթական բարեփոխումների ընթացքը, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից կրթական ոլորտը դիտարկվում է գերակա ուղղություն: Նախարարը շեշտել է, որ կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: «Կրթության գերակայությունը ամրագրված է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրերում, օրենքներում և այլ փաստաթղթերում»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը: Կրթական բարեփոխումների քաղաքականության համատեքստում կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք պայմանավորված են Բոլոնիայի գործընթացով: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լեհաստանի համանախագահության ընթացքում իրականցված և նախատեսվող միջոցառումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ 2012-2013 թվականների համագործակցության ծրագրի այլ ուղղություններ ևս:












