Խորհրդկցություն-սեմինար հեռանկարային ծրագրերի մասին
2011-11-22
ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում նոյեմբերի 25-ին, ժամը 12-ին կկայանա խորհրդակցություն-սեմինար` Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման համակարգի գործունեության և հեռանկարային ծրագրերի մասին /ԲՈՀ-ի ընթացիկ գործունեությունը, մասնագիտական խորհուրդների ստեղծման ու գործունեության սկզբունքները, գործող չափանիշների պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների անհրաժեշտությունը, գիտական պարբերականներին ներկայացվող չափանիշերը, համակարգի գործունեությունը կանոնակարգող լրացուցիչ նախագծերը և այլն/:
Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Ա. Ղուկասյանը: Խորհրդակցությանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարության, բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարները, մասնագիտական խորհուրդների նախագահներն ու գիտական քարտուղարները: