Նախարարի հանձնարարականը կրթաթոշակների վճարման վերաբերյալ

2011-11-22

Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի  և այլ էլեկտրոնային լրատվական կայքերի այն տեղեկությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում չի վճարվել ուսանողների կրթաթոշակները, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.  Աշոտյանը հանձնարարել է բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին շտապ կարգավորել խնդիրը և  վաղվանից  ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները: Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ պետական բուհերի բոլոր ռեկտորներին` ուսանողների կրթաթոշակների ուշացումները բացառելու  վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։