ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2011-11-22

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթական ծրագրավորման միջազգային ինստիտուտը (IIEP) հրավիրում է մասնակցելու 2012 թվականի փետրվարի 20-ից ապրիլի 13-ը Փարիզում կայանալիք Կրթական ծրագրավորման և կառավարման դասընթացներին:
Դասընթացների մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Ցանկացողները լրացված հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը  մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի միջազգային համագործակցության բաժին: Նախապատվությունը տրվելու է իգական սեռի և այն թեկնածուներին, ովքեր հնարավորինս կարճ ժամկետում անհրաժեշտ տվյալները կփոխանցեն կազմակերպիչներին:
Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։