«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ

2011-11-16

ՆԱԽԱԳԻԾ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1748-Ն որոշման թիվ 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն  NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 8102.4 հազար դրամ, որից 2941.4 հազար դրամ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական մասնաշենքի ջեռուցման աշխատանքների իրականացման նպատակով «Կամրջակ» սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), 1321.0 հազար դրամ՝ Լեզվի պետական տեսչության համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով) և 3840.0 հազար դրամ՝ «Լեզվաշխարհ» պարբերականի հրատարակչական ծախսերը փոխհատուցելու նպատակով «Պոլիգրաֆբիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով),
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 23955.6 հազար դրամ, որից 15500.6 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության Երևան քաղաքի Կիևյան 16 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում տեղակայված աշխատատարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, այդ թվում 15050.6 հազար դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 450.0 հազար դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական  դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով և 8455.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությանը հատկացված աշխատատարածքի վերանորոգման և ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով, այդ թվում 8205.0 հազար դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով և 250.0 հազար դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական  դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված 2941.4 հազար դրամը «Կամրջակ» Սոցիալ Բարեգործական Հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրւսպարակելու, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով»Ö‰
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։