Լեզվական գիտելիքների ինտերնետային կենտրոն
2011-11-15
2011 թվականի հունիս ամսից գործարկվել է լեզվական գիտելիքների ինտերնետային կենտրոնը /www.translator.am/, որը ներառում է արևելահայերեն - արևմտահայերեն - անգլերեն - ռուսերեն լեզուների հնարավոր զույգերի միջև բացատրական բառարաններ և տեքստերի մեքենայական իմաստային թարգմանիչներ: Շտեմարանն ունի առցանց համակարգով ձևավորվելու հնարավորություն, և ՀՀ ու Սփյուռքի լեզվաբանները կարող են համացանցի միջոցով մասնակցել գիտելիքների շտեմարանի հարստացմանը: Կենտրոնին աշխատակցելու Ձեր ցանկությունը կարող եք հայտնել isma.team@gmail.com հասցեով: