ՀՀ ԿԳՆ -ն կանխել է պետական սեփականության փոշիացումը
2011-11-10
Եվ այսպես. ի կատարումն ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի թիվ 142-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերի հանձնարարականների`
Տվյալ հանձնման – ընդունման ակտում արձանագրվել է, որ հանձնվող շենք – շինությունները սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական չունեն:«ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրենը, վերոնշյալ մասնաշենքերի անշարժ գույքի պետական գրանցման վկայականը ստանալու նպատակով, գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանում և ստացել պարզաբանում այն մասին, որ հիշյալ շենք-շինությունները գտնվում են կալանքի տակ:
ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի նոյեմբերի 22-ի վճռով Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 85 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը սնանկ է ճանաչվել, և պարզվել է, որ «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան»ՊՈԱԿ-ի շենք-շինությունները օտարման վտանգի տակ են /հայտարարված է աճուրդ/: Գործի ուսումնասիրության արդյունքում ի վերջո նախարարությունը ձեռք է բերել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 2003 թվականի նոյեմբերի 4-ի N 2217217 սեփականության իրավունքի վկայականի պատճենը, ինչը տարիներ շարունակ ապօրինաբար թաքցվել է նախարարությունից և եղել են հավաստիացումներ, որ պետական գրանցում կատարված չէ:
Ելնելով վերոնշյալից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Ախուրյանի տարածքային ստորաբաժանման կողմից տրված 2003 թվականի նոյեմբերի 4-ի N 2217217 սեփականության իրավունքի գրանցման վկայական առոչինչ լինելը հաստատելու և ՀՀ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին» հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Քանի որ հարցը վերաբերում էր ՀՀ սեփականության պաշտպանության խնդրին` նախարարությունը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին` 22.11.2007թ. ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով: ՀՀ վարչական դատարանի 14.04.2011թ. վճռով առոչինչ է ճանաչվել 2003 թվականի նոյեմբերի 4-ի N 2217217 սեփականության իրավունքի գրանցումը: Հավելենք, որ ներկայումս իրականացվում է նշված տարածքի պետական իրավունքի գրանցման աշխատանքը` Հայաստանի Հանրապետության անունից:
Ի դեպ, ժամանակին այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ Ազգային Ժողովում: Առնվազն տարակուսելի է, որ «Հայկական Կարիտաս» բարեգործական հիմնադրամը մտահոգություն է հայտնում այսօր, երբ ՀՀ կրթության և գիտության նախարարութան ջանքերով պետական միջոցների փոշիացումը կանխվել է և շենքը բացառապես ծառայելու է կրթական ծրագրերի իրականացման համար և այսօր, առավել քան երբևէ, պարարտ հող է ստեղծված տվյալ ուսումնական հաստատության հետ համագործակցելու և այնտեղ նպատակային ներդրումներ կատարելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 05.05.2011թ. թիվ 540-Ն որոշմամբ «ՀԳԱ –ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվելով միացել է «Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և փոխանցման ակտի համաձայն վերջինիս են ամրացվել ` փոխանցվել նշված շենք շինությունները: Հաշվի առնելով ավագ դպրոցների նախամասնագիտական կրթություն իրականացնելու առաքելությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կրթական ծրագրերի իրականցման գործընթացում կարևորում է տեղական և միջազգային հասարակական կառույցների մասնակցությունը, որի հաջողված օրինակները բազմաթիվ են:












