Մրցույթ` «Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակում»
2011-11-08
Մրցույթի հիմնական նպատակն է նպաստել կրթական համակարգի և հաստատությունների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացմանը, արդիականացնել դպրոցների պատրաստվածության մակարդակը` հասցնելով այն այնպիսի աստիճանի, որ առկա կարողությունների և համակարգերի գործադրմամբ դպրոցներն ի վիճակի լինեն կանխատեսել, պատրաստվել և արձագանքել հնարավոր աղետներին` հաշվի առնելով տեղական պայմանները:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցները, իսկ մասնակցության պայմանները և մանրամասները նկարագրված են հայցադիմումի մեջ:
Հայտերի հանձնման վերջնաժամկետն է 2011 թվականի դեկտեմբերի 5-ը, ժամը 1700: Մրցութային հանձնաժողովը մինչև 2011 թ. դեկտեմբերի 25-ը կորոշի մրցույթի հաղթողներին, որոնց կտրամադրվեն պարգևներ:
«Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման»ծրագրին առնչվող հարցերով կարելի է դիմել, ինչպես նաև լրացված հայցադիմումները պետք է ներկայացնել հետևյալ հասցեով. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա /ՃՊԿԱ/, Երևան, Ավան, Հ. Աճառյան 1, Հեռ. 61 19 24, էլ. փոստ` matevosyan@cmsa.am:
Մրցույթին մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ կից նյութերից:












