«Ես կարող եմ աշխատել» խորագրով մասնագիտական հմտությունների օլիմպիադա և ՄԿՈՒ մասնագիտական կարողությունների ցուցադրությո
2011-11-08
Նոյեմբերի 10-ին, ժամը 930-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի տարածքում (Աբովյան փողոց 50/5, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հարևանությամբ) կմեկնարկի «Ես կարող եմ աշխատել» խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի մասնագիտական հմտությունների օլիմպիադա և ՄԿՈՒ մասնագիտական կարողությունների ցուցադրություն (էքսպո)Ö‰
Նախատեսված օլիմպիադայի շրջանակում մրցելու են «խոհարար», «հյուսն, ատաղձագործ» և «դերձակ-մոդելավորող» որակավորումների երեք թիմերը, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է «Փայտի գեղարվեստական փորագրող», «Հասարակական սնունդ», «Գորգագործ», «Քարի գեղարվեստական փորագրող», «Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «Մանրանկարիչ», «Գեղանկարչություն», «Դարբին-դրոշմող», «Զարդակիրառական արվեստ», «Թարգմանիչ-սպասարկման կազմակերպիչ», «Ոսկերիչ» և «Դերասանական արվեստ» որակավորում ստացող ուսանողների կողմիցÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով միջոցառումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից և իրականացվում է Հայաստանին ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակումÖ‰
Միջոցառումը կավարտվի նույն օրը ժամը 1900-ին: