Պարգևները կհանձնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը
2011-11-08
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 1400-ին Էջմիածին քաղաքի հայորդաց տան հանդիսությունների դահլիճում տեղի կունենա «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն)» առարկաների ուսուցիչների, ինչպես նաև տարրական դասարանների դասվարների միջև կազմակերպված «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2011 թվականի հաղթողների պարգևատրման հանդիսությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին: Պարգևները կհանձնեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Էջմիածին մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև նոյեմբերի 8-ը, ժամը 1700-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն: