Ամենամյա միջազգային մրցույթ «Էներգիան և շրջակա միջավայրը»
2012-01-16
SPARE-ԷՌՕԴԾ միջազգային նախագիծի (էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և նախագծի համակարգողը Հայաստանում` «Տապան» էկո-ակումբ հ/կ-ն, հայտարարում են «Էներգիան և շրջակա միջավայրը» ամենամյա միջազգային մրցույթի սկիզբը` 2011-2012 ուսումնական տարվա համար, որին մասնակցելու են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի թվով 17 երկրներ:
2011-2012 ուսումնական տարվա մրցույթի կարգախոսն է. «Պահպանենք կլիման` սկսելով պարզ էներգետիկ լուծումներից»:
Մրցույթի նպատակն է. մասնակից դարձնելով SPARE նախագծում ներգրավված երկրների կրթական համակարգերը` աշակերտների մոտ զարգացնել գործնական ու կողմնորոշիչ մոտեցումներ էներգախնայողության բնագավառում: