ԿՐԹԱԹՈՇԱԿ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2011-10-19

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը աջակցում է իրականացնելու Բուլղարիայում  ամերիկյան համալսարանի (քաղաք Բլագոևգրադ) կրթաթոշակ - ծրագիր բաց մրցույթը, որին կարող են մասնակցել Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրների` այդ թվում նաև Հայաստանի ավարտական դասարանների աշակերտները բակալավրի աստիճան ստանալու համար: Համալսարանի դիպլոմը ընդունվում է ԱՄՆ-ում և Եվրոխորհրդի երկրներում:
Բուլղարիայում ամերիկյան համալսարանը 2012 թ-ի. ընդունելությունն իրականացնում է քառամյա ժամկետով հետևյալ բաժիններում`
•    բիզնեսի կառավարում
•    համակարգչային գիտություն
•    տնտեսագիտություն
•    եվրոպագիտություն
•    պատմություն և քաղաքակրթություն
•    տեղեկատվական համակարգեր
•    լրագրություն և զանգվածային  հաղորդակցություն
•    մաթեմատիկա
•    քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
Կրթաթոշակ-ծրագիրը 4 տարի ժամկետով ապահովում է ուսման վարձը` մասնակի կամ ամբողջական`կախված թեստերի միավորներից և համալսարանի կողմից փաստաթղթերի գնահատումից : Ֆինանսավորման մեջ չեն մտնում բնակարանի վարձը, ուսանողական գործունեության վճարը, բնակության իրավունքը, ճանապարհածախսը և բժշկական ապահովագրությունը:
Բուլղարիայում ամերիկյան համալսարանում ուսուցումն իրականացվում է ամերիկյան մեթոդներով: Ուսուցման լեզուն անգլերենն է: Դասախոսները հրավիրված են ԱՄՆ-ի և և Եվրոպայի համալսարաններից:
Բուլղարիայում ամերիկյան համալսարանի կրթաթոշակ-ծրագիր բաց մրցույթն անցկացվում է 2 փուլով.
1.Փաստաթղթեր
Փաստաթղթերի հանձնման  վերջնաժամկետն է 2011 թ. դեկտեմբերի 15-ը:
Ուշադրություն: Դիմումները պետք է լրացնել՝ այցելելով www.aubg.bg/admissions կայքը, տպել և ներկայացնել Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների գրասենյակ:
Ֆինանսական օգնության դիմումների (Application for AUBG Financial Assistance) հանձնման վերջնաժամկետն է 2012թ. մարտի 1-ը:
2.Ստանդարտացված թեստեր
Դիմորդները կհանձնեն TOEFL և SAT քննությունները 2012թ.-ի հունվար և փետրվար ամիսներին:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել
Ամերիկյան խորհուրդների գրասենյակ կամ այցել www.americancouncils.am
Հասցե` Բաղրամյան 1, բն.1, Երևան, 0019
Հեռ/Ֆաքս` (37410)54 40 12, 54 40 15, 56-00-45
Փաստաթղթերի հանձնման վերջին ժամկետը 2011թ դեկտեմբերի 15-ն է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։