ԿԳՆ հավաքականը դուրս է եկել եզրափակիչ փուլ

2011-10-20

ՀՀ վարչապետի  գավաթի արդեն ավանդույթ դարձած ֆուտբոլի մրցաշարում ՀՀ կրթության և գիտության նախարարության հավաքականը դուրս է եկել եզրափակիչ փուլ: ԿԳՆ հավաքականը 7 խաղում տարել է 7 հաղթանակ: Այս տարի մրցաշարին մասնակցում էին  ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինների 14 հավաքականներ:
Եզրափակիչ փուլում ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմն իր ուժերը կչափի ՀՀ գլխավոր դատախազության հավաքականի հետ: Եզրափակիչ խաղը տեղի կունենա Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հոկտեմբերի 24-ին, ժամը 1700-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։