Հունարեն լեզվի և մշակույթի դասընթաց

2011-10-17

Հունաստանի Հանրապետության պետական կրթաթոշակային հիմնադրամը (IKY) կազմակերպում է հունարեն լեզվի և մշակույթի դասընթաց և սեմինարներ, որոնք անց են կացվելու 2012 թվականի հունվարի 9-ից հունիսի 8-ը Հունաստանի համալսարաններից մեկում:Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան, հունարեն լեզվին տիրապետող կամ հունարեն դասավանդող ՀՀ քաղաքացիները:
Հունաստանի պետական կրթաթոշակային հիմնադրամը հոգում է ուսման, կեցության, սննդի և, անհրաժեշտության դեպքում, բուժօգնության ծախսերը, ինչպես նաև տրամադրում է 200 եվրո նախնական ծախսերի համար և 150 եվրո ամսական կրթաթոշակ: 
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և հայտաձևին կարող եք ծանոթանալ  www.iky.gr կայքից և կից  ներկայացված նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։