ՀՈՒՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՎ ՍԵՄԻՆԱՐ

2011-10-17

2012 թվականի հունվարի 9-ից հունիսի 8-ը Հունաստանի Հանրապետության պետական կրթաթոշակային հիմնադրամը (IKY)  Հունաստանի համալսարաններից մեկում կազմակերպում է հունարեն լեզվի և մշակույթի դասընթաց և սեմինարներ:
Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան, հունարեն լեզվին տիրապետող կամ հունարեն դասավանդող ՀՀ քաղաքացիները:
 Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը www.iky.gr կայքէջում լրացնել հայտաձևն ու CV-ն, ինչպես նաև մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը սուրհանդակային փոստով ուղարկել անգլերեն, հունարեն կամ ֆրանսերեն նոտարի հաստատումով թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/ հետևյալ փաստաթղթերը.
•անձնագրի պատճենը,
•բժշկական տեղեկանք,
•ծննդյան վկայական,
•հունարենի և անգլերենի կամ ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական,
•դիպլոմի պատճենը,
 Անհրաժեշտ է ներկայացնել նաև 2 երաշխավորական նամակ և, առկայության դեպքում, հունարեն լեզվի դասավանդման փաստը հաստատող տեղեկանք:
Հունաստանի պետական կրթաթոշակային հիմնադրամը հոգում է ուսման, կեցության, սննդի և, անհրաժեշտության դեպքում, բուժօգնության ծախսերը, ինչպես նաև տրամադրում է 200 եվրո նախնական ծախսերի համար և 150 եվրո ամսական կրթաթոշակ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։