Մրցույթ «Գորիսի պետական համալսարան»ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի համար
2011-10-13
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ինստիտուտի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Գորիսի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում,
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2011թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ, ժամը՝ 1000 -ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի ՝ 2011 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը՝ 1400-ին,Գորիսի պետական համալսարանում:












