ԷԴՄՈՒՆԴ ՄԱՍԿԻԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-2012
2011-10-13
Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում`
• կհաճախեն ուսումնական ծրագրով նախատեսված դասընթացների,
• կմշակեն և կիրականացնեն մասնագիտությանը համապատասխան և համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր,
• կկոորդինացնեն վիրտուալ փոխանակման ծրագիր կապելու իրենց երկրի մի խումբ ուսանողների կամ մասնագետների ԱՄՆ-ում իրենց համակուրսեցիների կամ տեխնիկական փորձագետների հետ
• ուսումնական տարվա վերջում կմասնակցեն մասնագիտական պրակտիկայի:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում և տրամադրում է.
• աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
• ճանապարհածախս` մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
• ամենամսյա կրթաթոշակ,
• բժշկական ապահովագրություն,
• համալսարանի ուսման վարձ և անհրաժեշտ այլ վճարումներ,
• դրամական միջոցներ` դասագրքեր ձեռք բերելու համար,
• շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի քաղաքացիներին առաջարկվող ծրագրային ուսումնական ոլորտներն են.
• Բիզնեսի կառավարում
• Տնտեսագիտություն
• Կրթություն
• Շրջակա միջավայրի կառավարում
• Միջազգային հարաբերություններ
• Լրագրություն և հանրային հաղորդակցություն
• Իրավագիտություն
• Գրադարանավարություն և տեղեկատվություն
• Հանրային/պետական կառավարում
• Հանրային առողջապահություն
• Հանրային/պետական քաղաքականություն
Մասնակցության պահանջներին և ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ծրագրի հայցադիմումից, որը կարելի է ձեռք բերել Այռեքսի հայաստանյան գրասենյակից կամ http://www.irex.am/arm/programs/muskie/muskie.html կայքից:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 2-ը (չորեքշաբթի), ժամը 17:00












