ԿԳ նախարարը կայցելի Վայոց ձորի մարզ

2011-10-12

 Հոկտեմբերի 14-ին  ՀՀ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Վայոց ձորի մարզ: Նախարարը կմասնակցի Ելփին և Չիվա գյուղերի նախակրթարանների բացմանը:
Նույն օրը նախարար Ա. Աշոտյանը կմասնակցի նաև Եղեգնաձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որին ներկա կլինի նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:
ԶԼՄ ներկայացուցիչներին  մարզ մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև հոկտեմբերի 13-ը, ժամը 1600-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։