«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2011-10-12

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի  12-ի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության <<Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով>> գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին>>  N 1948-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա. 3-րդ կետը <<պայմանագրերով>> բառից հետո լրացնել <<  և այլ իրավական ակտերով>> բառերով.
բ. 9-րդ կետի ա) ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Գործակալության պետին, նախարարի հրամանով, կարող են վերապահվել օրենքով չարգելված այլ լիազորություններ>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։