Պարգևներ մանկավարժներին
2011-10-08
Շաղկապելով Ուսուցչի օրը և Թարգմանչաց տոնը’ նախարար Ա. Աշոտյանն իր ողջույնի խոսքում խորհրդանշական է համարել այն, որ Ուսուցչի օրվան հաջորդում է Թարգմանչաց տոնը: «Դարեր շարունակ գիտելիքի ստեղծումն ու տարածումը հայ ժողովրդի առաքելությունն ու ինքնության բաղկացուցիչ մասն է եղելÖ‰
Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև հայ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում ունեցած նվաճումներին, ընդգծելով, որ այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներից հայ աշակերտները վերադարձել են տասը մրցանակով, այդ թվում «Ոսկե մեդալով»: Այս առնչությամբ նախարարը մասնավորապես նշել է. «Վերջին տարիների վիճակագրության մեջ սա աննախադեպ արդյունք է, քանի որ մինչ այդ ունեցել ենք միջազգային օլիմպիադաների առավելագույնը յոթ մրցանակակիր: Լավ ուսուցիչների շնորհիվ է, որ մեր աշակերտները կարողացել են հաղթել աշխարհի գերտերությունները ներկայացնող աշակերտներին»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ իրենց աշխատանքի համար,և խնդրել, որ շարունակեն աշխատել նույն նվիրումով’ ոչ թե այս օրվա, այլ ապագայի համարÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարարը հետևյալ մանկավարժներին հանձնել է ՀՀ վարչապետի շնորհակալագերը’
•Երևանի Անտոն Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Աբազյան,
• «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի դասվար Երանուհի Սանթրոսյանը, Երևանի Տարաս Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մկրտչյան,
•Երևանի N 133 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հռիփսիմե Մարկոսյան,
•Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյան,
•Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Էլիչկա Խաչատրյան,
•Տավուշի մարզի Դիտավան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյան,
•Արարատի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյան,
•Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի N 2 ավագ դպրոցի դասվար Արևիկ Գալստյան,
•Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N 7 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քնարիկ Հարոյան,
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հավհաննիսյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը և կրթության ոլորտի մի քանի այլ երեխտավորներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»:












