Կրթությունը ԱՄՆ-ում` կրթական տեղեկատվական ցուցահանդես

2011-10-06

2011թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 1500-1800-ը, Երևանում ԱՄՆ Պետքարտուղարության ներքո գործող խորհրդատվական կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպում է 16-րդ Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը:
Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում է, որը բաց է լայն հասարակության առջև և առաջարկում է Միացյալ Նահանգներում ուսման վերաբերյալ տեղեկություն: Մասնակիցները կծանոթանան Միացյալ Նահանգների կրթական համակարգին, ԱՄՆ-ում ուսումնական հաստատություններ դիմելու գործընթացին, ինչպես նաև TOEFL iBT, GRE, GMAT ստանդարտացված քննություններին:
Ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք վարում կամ ֆինանսավորում են փոխանակման ծրագրեր Միացյալ Նահանգներում, ինչպես նաև տեղեկություն ստանալու ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների վերաբերյալ: Այցելուները կարող են հանդիպել նաև Միացյալ Նահանգներում ուսումնական ծրագրերում և հաստատություններում ուսանած և վերադարձած շրջանավարտների հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։