Ամփոփվել է «Հայոց պետականություն. 5000-ամյա ... և 20-ամյա» փառատոնը

2011-10-05

Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Հայոց պետականություն.5000-ամյա...և 20-ամյա» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումը:
Տարեսկզբին մենկարկած մրցույթ-փառատոնին ներկայացվել էր շուրջ 1000 աշխատանք Սփյուռքի 18 երկրներից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից և Հայաստանից: 
Երկրորդ փուլ անցած  243 նկարները սեպտեմբերի 5-ից 21-ը ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկակական ստեղծագործության թանգարանում և «Facebook» սոցիալական կայքում:
Մասնագիտական հանձնաժողոովի որոշմամբ, ինչպես նաև «Facebook» սոցիալական կայքում առցանց քվեարկության արդյունքներով 31 պատանի մասնակիցներ (15-ը` սփյուռքից և 16-ը` Հայաստանից և Արցախից) արժանացել են խրախուսական պարգևների և մասնակցության համար հատուկ շնորհակալագրերի:
«Հայոց պետականություն. 5000-ամյա ... և 20-ամյա» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթ-փառատոնը կազմակերպվել է «Բիլայն» ընկերության աջակցությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։