ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ 2012-2013 /DAAD/

2011-09-27

Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունը (DAAD/ԴԱԱԴ) և Գերմանիայի Բաց հասարակության ինստիտուտը 2012-2013 ուսումնական տարվա համար հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նախատեսված են ուսանողների, բուհավարտների, ասպիրանտների և գիտնականների համար:
Լրացուցիչ մագիստրոսական կրթաթոշակներ կտրամադրվեն իրավագիտության, պատմության, միջմշակութային հարաբերությունների, գերմանագիտության, սոցիոլոգիայի և հանրային կառավարման գծով:
Պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսվում են գիտահետազոտական այցեր մինչև երեք ամիս տևողությամբ:
 Նախկին ԴԱԱԴ շրջանավարտները կարող են դիմել ԴԱԱԴ շրջանավարտների համար նախատեսված ծրագրին՝ մինչև 25.000 եվրոյի շրջանակում մասնագիտական գրականություն, բուհական անհրաժեշտ գույք կամ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար:
Գիտաուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետը 2011թ. հոկտեմբերի 31-ն է: Շրջանավարտների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար սահմանափակ ժամկետներ նշված չեն:
Ծրագրերին կարող են դիմել ինչպես անգլերենին, այնպես էլ գերմաներենին տիրապետողները՝ բացառությամբ որոշ ծրագրերի, որտեղ պարտադիր է գերմաներենի իմացությունը: 
Կից կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։