Հայաստանում կուտակված փորձը ուսանելի է
2011-09-26
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Մ. Մկրտչյանը կարևորել է կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի միասնական կրթական բովանդակության ձևավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների արդի ուղղությունները: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը, ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթության կառավարման և բովանդակային բարեփոխումները, ընդգծել է. «ՀՀ օրենսդրությամբ հանրակրթական դպրոցի տնօրեն աշխատելու համար, անձը պետք է նախարարության կողմից տրված հավաստագիր ունենա: Զուգահեռաբար մեկնարկել է նաև ուսուցիչների վերապատրասման գործընթացը և առաջիկա 5 տարիներին բոլոր ուսուցիչները պետական ծրագրով պետք է վերապատրաստվեն: Այս բարեփոխումները նպատակ ունեն մեր երկրում կրթության որակը բարձրացնել նոր մակարդակի»: Հյուրերն հետաքրական են համարել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու կարգը, և «Շախմատ» առարկայի ներմուծումը, նշելով, որ նախկին խորհրդային երկրներից Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որտեղ կուտակված փորձն ուսանելի է: