«How youth drive change» խորագրով երիտասարդական ֆորում

2011-09-16

2011թ.. հոկտեմբերի 17-ից 20-ը Փարիզում կայանալու է   ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի 7-րդ երիտասարդական ֆորումը, որը անցկացվելու է «How youth drive change» խորագրով: Ֆորումի աշխատանքների ընթացքում կքննարկվեն խաղաղության մշակույթի ձևավորման, կառավարման աջակցության և տնտեսական հնարավորությունների ընդլայնման գործընթացներում երիտասարդության ներգրավման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:  
Ֆորումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ 1999 թվականից ի վեր: Յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածություն: Մասնակիցը պետք է լինի 18-ից 24 տարեկան և որևէ երիտասարդական կազմակերպության անդամ:
Բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Մասնակցության պարագայում լրացված հարցաթերթիկը և պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժին: 
 Ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունը և հայտաձևը՝ կից ֆայլում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։