Պետությունների ապագան երեխաների ձեռքերում է

2011-09-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է բարեկամական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Յ. Խ. Ռոյեի անվան դպրոցի տնօրենին ու աշակերտներին: Ջերմորեն ոջունելով հյուրերին` նախարարը նշել է .«Վստահ եմ, որ Դուք մեր երկրում լավ ընկերներ կգտնենք, և այստեղից ձեզ հետ ջերմ հուշեր ու վառ տպավորություններ կտանեք»:
Գերմանացի պատանինենրին Հայաստան էր հրավիրել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել էր նաև Հալլեի Յ. Խ. Ռոյեի անվան դպրոց, որը համագործակցում է Հայաստանի Սարդարապատ համայնքի դպրոցի հետ: Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած գերմանացի պատանիները նախարարին պատմել են իրենց տպավորությունները, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են բարեկիրթ ու հյուընկալ մարդիկ և իրենք այստեղ  լավ են զգում, և անպայման կրկին կգան: Հույս հայտնելով, որ հայ և գերմանացի պատանիների բարեկամությունը շարունակական կլինի, նախարար Ա. Աշոտյանը նշել է.  «Պետությունների ապագան երեխաների ձեռքերում է: Հավատացեք, սիրելի երեխաներ, Հայաստանի և Գերմանիայի, և ընդհանրապես ցանկացած այլ երկրների միջև բաերկամական կապերի ամրապնդումը կախված է ոչ թե նախարարներից, այլ ձեզանից»: Նախարարը հավաստիացրել է, որ  ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ստեղծել հնարվորություններ, որպեսզի Հայաստանում գերմաներենի ուսուցման ծավալներն ընդլայնվեն:   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։