Կրթության պետական տեսչությունը` Կոմիտասի 37 հասցեում
2011-09-16
ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը տեղակայվել է Կոմիտասի 37 հասցեում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մասնակցել է Կրթության պետական տեսչության նոր շենքի բացմանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորանքի խոսքում կարեւորելով այն հանգամանքը, որ ստեղծվել են արժանապատիվ աշխատանքային պայմաններ, նշել է.
Կրթության և գիտության նախարարն իր խոսքում անդրադարձել է Կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին և ընդգծել. «Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է տեսչության լիազորություննեը ընդլայնել` ներառելով նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները: Այսօր տեսչությունը իր լիազորություններն իրականացնում է միայն նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթության մակարդակներում, ինչը մեզ թույլ չի տալիս կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ապահովել լիարժեք հսկողություն:Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ և ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում և քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, և պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել և արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան և արևելյան»:
Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով տեսչության աշխատակիցներին անհրապույր պայմաններում բնականոն աշխատելու համար, նշել է, որ բարեփոխումների արդի փուլում, երբ առաջնահերթ է դիատարկվում կրթության որակի ապահովումը, առավել կարևորվում է տեսչության հետևողական և օպերատիվ աշխատանքը:












