Միջազգային խորհրդաժողով «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում»
2011-09-14
Կրթության և տնտեսության ճյուղերի միջև համագործակցության սերտացումը Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման ծրագրի ռազմավարության առաջնահերթություններից է: Կրթության և բիզնեսի առավել սերտ համագործակցությունը զարգացող տնտեսություներում աշխատաշուկայի պահանջ է, միաժամանակ` սովորողներին նոր հմտություններով և կարողություններով օժտելու կարևորագույն գործիք: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկներ ձևավորելու և մարտահրավերներին արձագանքելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եվրոպական Կրթական Հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ կազմակերպում է «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» միջազգային խորհրդաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ին, Երևանում (Ամիրյան 1, Արմենիա Մարիոթ հյուրանոց):
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության (ԵՄ) և Եվրոպական Կրթական Հիմնադրամը (ԵԿՀ) հետ` միջին մասնագիտական ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներն իրականցնելու նպատակով: Նշված կառույցները 2009թվականից համագործակցում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ) հետ, որի գլխավոր նպատակն է ապահովել բարեփոխումների շարունակականությունը:












