Երկու նախարարների պաշտոնական հանդիպում

2011-09-09

ՀՀ կրթության և  գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կրթության և  գիտության նախարարը նշել է, որ  Հայաստանը և Լիտվան, իբրև ետխորհրդային տարածքի պետություններ, կրթության ոլորտում  ունեն մի շարք ընդհանրական խնդիրներ: Նախարարները քննարկել են  Հայաստանի և Լիտվայի կրթական համակարգերում կատարվող բարեփոխումները` եվրոպական կրթական պլատֆորմի շրջանակում:

 

Լիտվայի կրթության և գիտության նախարարը հետաքրքիր է համարել այս տարվանից մեր երկրում, որպես հանրակրթական բաղադրիչ  «Շախմատ» առարկայի ներմուծումը: Հանադիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Հայաստան-Լիտվա կրթական համագործակցության հուշագրի վավերացմանը, որն  այժմ մշակման փուլում է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։