Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Դասագրքերի և տեղÕ

2011-09-01

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ  «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման  տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ  ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստումները կիրականացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. մարտի 29-ի N-255-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարի հիման վրա մշակված 96-ժամյա ծրագրով:
Դասընթացները կկազմակերպվեն
Երևան քաղաքում /Երևանի Լեոի անվան թ. 65 դպրոց, Ֆրունզեի 56, հեռ.` 48-09-22/, Արարատի մարզում/ Այնթափի Բ. Մարգարյանի անվան թ. 2 միջնակարգ դպրոց, Այնթափի 2-րդ փողոց ½,  հեռ. (0236)6-00-27/, 
Արագածոտնի մարզում / Ն. Աշտարակեցու անվան թ1 հիմնական դպրոց, ք. Աշտարակ, Պ. Պռոշյան 15, հեռ. 093587022/: 
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7)  75000 դրամ «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» բանկում Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 001-106004-001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 75000 դրամ, որը ներառում է նաև գրենական պիտույքների և  ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ` Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում / հասցեն`ք. Երևան,Ռոստոմի 29շ, 164 հեռախոս`57-56-43 կամ 55-95-47 և նշված դպրոցներում ամեն օր` ժամը 900-ից  մինչև 1600-ը: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան սեպտեմբերի 30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www.edu.am կայքից կամ այցելելով դպրոցներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։