Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Վանաձորի Հովհ. ԹոÖ
2011-09-01
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած:
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1)վերապատրաստման համար դիմում (Ձև-1)` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
2)3x4 չափի երկու լուսանկար,
3)բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (երկու օրինակ),
4)աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը (երկու օրինակ),
5)անձնագրի պատճենը` գրանցման էջով (երկու օրինակ),
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7)վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 160361078142 Õ™ՎՏԲ-Հայաստան Վանաձորի մասնաճյուղՊ:
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացների տևողությունը 18 օր է:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքը 80.000 ՀՀ դրամ է, ներառյալ ուսումնական նյութերի և սննդի տրամադրումը:
Առանց ճաշի ընդմիջման դասընթացներին մասնակցության արժեքը 65.000 ՀՀ դրամ է:
Հյուրանոցի կարիք ունեցողները կտեղավորվեն ՎՊՄԻ-ի «Բազում» ուսումնամարզական բազայում` լրացուցիչ վճարելով օրական 1000 ՀՀ դրամ:
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 28-ից` Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
Փաստաթղթերն ընդունվում են ժամը 900-ից մինչև 1730-ը, ամեն օր, մինչև սեպտեմբերի 26-ը, հետևյալ հասցեում` ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 36, ՎՊՄԻ:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.vspi.am կայքէջից, (0322) 2 04 68, (0322) 2 09 17 հեռախոսահամարներով կամ այցելելով ՎՊՄԻ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:












