«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1428-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-09-08
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 8-ի <<Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 1428-Ա որոշման 6-րդ կետում <<2012>> թիվը փոխարինել <<2013>> թվով:
1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Միքայել Արայի Արզաքանցյանը, ծնված 1985թ. հուլիսի 23-ին /հասցե` քաղ. Երևան, Գյուլբենկյան փող., 29ա շենք, բն. 33/, սովորում է Փարիզի Էքոլ պոլիտեխնիկական դպրոցի դոկտորանտուրայում, որտեղ ուսանելու կապակցությամբ նրան ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1428-Ա որոշմամբ տրվել է տարկետում մինչև 2012 թվականի գարնանային զորակոչ: Սակայն նա ուսումնառությունն ավարտելու է 2012 թվականի դեկտեմբերին:
Միքայել Արզաքանցյանն այս ուսումնական տարում նույնպես արժանացել է <<Լույս>> կրթաթոշակին, և հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան Մ. Արզաքանցյանին տրված տարկետման ժամկետը մինչև ուսումնառության ավարտը երկարաձգելու խնդրանքով:
2. Անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Միքայել Արայի Արզաքանցյանին հնարավորություն կընձեռվի ավարտելու դոկտորանտուրան:
Ելնելով վերոշարադրյալից` նպատակահարմար եմ գտնում Մ. Արզաքանցյանին տրված տարկետման ժամկետը երկարաձգել մինչև նրա ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչ/:












