Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Խաչատուր ԱբովյանÕ
2011-09-01
Վերապատրաստումները կիրականացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. օգոստոսի 26-ի N-1344-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարի հիման վրա մշակված 90-ժամյա ծրագրով:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) անձնագրի պատճենը.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7) «Անելիք բանկ» ՓԲԸ-ում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 11800033791500 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը առանց ճաշի և սուրճի ընդմիջման 55.000 ՀՀ դրամ է:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 17-ը:
Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 19-ին ժամը 1400-ին:
Երևան, Տիգրան Մեծի 17, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ, ամեն օր` ժամը 900-ից 1600-ն: Հարցերի դեպքում զանգահարել` 010-52-25-63, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru.












