Միջազգային համաժողով«Բարձրագույն կրթության ֆինանսավորում»

2011-09-07

Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սեպտեմբերի 8-9-ը Երևանի «Մարիոթ Արմենիա»հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում  կազմակերպում է միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:

 

Միջազգային համաժողովի հիմնական նպատակը բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության և մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների և կարծիքների փոխանակումն է: Համաժողովը հարթակ կհանդիսանա միջազգային փորձի փոխանակման և տեղայնացման հնարավորությունները քննարկելու համար: Համաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացումներըև ռազմավարական ծրագրերը:
Համաժողովին մասնակցելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս ՍտեպոնավիչիուսԳինտարաս Ստեպոնավիչիուսը, ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և  Հայաստանում գործող այլ միջազգային  կառույցների ներկայացուցիչներ:
Հայաստանը և Լեհաստանը Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը ստանձնել են  2011 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը: Այդ շրջանակում հուլիսի 3-10 Հայաստանում կազմակերպվել է «Ուսանողների ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացին» միջազգային ուսանողական ամառային դպրոցը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։