Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպում

2011-09-07

Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը, որին մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի և խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության և Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի հետագա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:                      

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։